ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արմենչիկը սիրում է իրեն ամենայն ոգևորությամբ քննադատողներին

Արմենչիկը սիրում է իրեն ամենայն ոգևորությամբ քննադատողներին
23.09.2015 | 12:36

Երգիչ Արմենչիկը, որ օրերս արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով «բարձրագույն կոչման արժանացնելու համար»։ «Ես՝ Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ, տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը և Նախագահին՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար՝ վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում: Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար, ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաև իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր, առ իմ ժողովուրդ: Ես սիրում եմ իմ ժողովրդին, բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին-առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգևորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին»,- գրել է նա:

Դիտվել է՝ 1223

Մեկնաբանություններ